Հնդկաստանի հարավում կես տարեկան երեխայի քաշով աղջիկ է ծնվել, գրում է Daily Mail պարբերականը:
Նորածնի քաշը կազմել է 6.8 կգ: Նրա 19-ամյա մայրն առանց խնդիրների է անցկացրել 1.5 ժամյա վիրահատությունը: Բժիշկները նշել են, որ երեխան առողջության հետ ոչ մի խնդիր չունի:
Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի՝ նորածնի համար ամենամեծ քաշը համարվում է 10.2 կգ-ը: