Չինական Weibo սոցիալական մեդիայի կայքում նոր լուսանկար է հայտնվել, որում, ըստ հաղորդումների, պատկերված է Apple-ի` առաջիկայում ներկայացվելիք iPhone 7 սմարթֆոնը:
Ինչպես գրում է The Independent-ը, համացանց արտահոսած պատկերը այն քիչ լուսանկարներից է, որում պատկերված է ամբողջական հեռախոսը և ոչ թե դրա որևէ մասը կամ սմարթֆոնի դիզայնի էսքիզը:
Թեև լուսանկարում ամբողջական սարքավորումն է պատկերված, դա չի նշանակում, որ այն հենց iPhone 7-ն է: Մինչ այժմ համացանցում բազմաթիվ լուսանկարներ են արտահոսել, որոնք, ըստ երևույթին, ներկայացնում էին երկար սպասված սմարթֆոնը, և դրանցից շատերում պատկերված սմարթֆոնը բոլորովին այլ տեսք ուներ:
Այս լուսանկարում տեսանելի չեն iPad-ի ոճով smart միակցիչը և կրկնակի տեսախցիկը, որոնց մասին բազմից հաղորդվել: