Ողջ աշխարհում շուրջ 1000 մարդ է զոհվել անցյալ երկու տարում բժշկական կենտրոնների վրա կատարված հարձակումների հետևանքով, որոնց 40 տոկոսը զոհվել է Սիրիայում:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, այս տվյալները հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը` հինգշաբթի ներկայացրած զեկույցում:
ՄԱԿ-ի գործակալությունը 2014-ի հունվարից մինչև 2015-ի դեկտեմբեր աշխարհի 19 երկրներում գրանցել է հարձակման 594 դեպք, որոնց հետևանքով 959 մարդկային կորուստ է եղել, 1561 մարդ վիրավորվել է: