Իրաքի բանակը` սուննի աշխարհազորային ուժերի աջակցությամբ, սկսել է Էլ-Ֆալուջա իրաքյան քաղաքի ազատագրմանն ուղղված գործողությունները:
Ինչպես գրում է Lenta.ru-ն` նրանց նպատակն է քաղաքը մաքրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից:
ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով` քաղաքում դեռևս 50 000 խաղաղ բնակիչ է գտնվում: Պենտագոնից հաղորդում են, որ նրանց համար քարտեզներ են նետում օդանավերից, որոնցում մատնանշված են տարհանման ուղիները: