Ինքնաթիռում անվճար հյուրասիրությունը այն տարրերից մեկն է, որով ավանդական ավիաընկերությունները տարբերվում են իրենց առավել մատչելի հատվածի մրցակիցներից:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը` British Airways ավիաընկերությունը հայտարարել է, որ մտադիր է կարճաժամկետ թռիչքների ժամանակ վերացնել այդ ծառայությունը էկոնոմ կարգի սրահներում` տոմսերի արժեքի էժանացման նպատակով: Այս ամենի նպատակն է մատչելի հատվածի ավիափոխադրողների հետ առավել հավասարազոր մրցակցային պայմաններ ստեղծելը:
Այսպիսով, էկոնոմ կարգի ուղևորները շուտով ստիպված կլինեն վճարել սենդվիչի և այլ նախուտեստների համար: Բիզնես-կարգի ուղևորների համար այս ծառայությունը դեռ անվճար կլինի: