«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր նշանակումը նոր պաշտոնում: Պորտուգալացին «կարմիր սատանաների» հետ 3 տարվա պայմանագիր է կնքել, որը հնարավոր կլինի երկարաձգել մինչ 2020 թվականը:
«Ինձ համար մեծ պատիվ է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի մարզիչը: Այս ակումբով հիանում են ամբողջ աշխարհում: Այստեղ առեղծված և ռոմանտիզմ կա, նման բան չես տեսնի աշխարհի ցանկացած այլ ակումբում:
Միշտ զգացել եմ «Օլդ Թրաֆորդի» մտերմությունը: Այս մարզադշտի հետ կապված են իմ կարիերայի մի քանի կարևոր հիշողություններ: Վայելել եմ «Յունայթեդի» երկրպագուների հետ լավ հարաբերությունները:
Անհամբերությամբ սպասում եմ նրանց մարզիչը դառնալուն և առաջիկա տարիներին նրանց առաջկցությունը զգալուն»,- Մոուրինոյի խոսքերն է մեջբերել անգլիական ակումբի պաշտոնական կայքը: