Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին հայտարարել է, որ ցանկանում է ապագայում հանդես գալ Իսպանիայում:
Դեռ հունվարին Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպանին կապում էին կատալոնական «Բարսելոնայի» հետ, որը, ըստ շշուկների՝ պատրաստ է Ռեմսիի տրանսֆերի դիմաց «զինագործներին» վճարել 60 մլն ֆունտ:
25-ամյա Ռեմսին, ով փոխել է իր խաղաշապիկի համարը (8), չի թաքցրել, որ հետեւում է «Բարսելոնայի» խաղերին:
««Բարսելոնան» փայլուն ֆուտբոլ է ցուցադրում, եւ «Արսենալը» ցանկանում է կրկնօրինակել այդ ակումբի խաղաոճը: Նախկինում արդեն նշել էի, որ ցանկանում եմ հանդես գալ Իսպանիայում:
Հետեւում եմ այդ առաջնությանը: Լա Լիգան համապատասխանում է իմ խաղաոճին: Հնարավոր է, որ օրերից մի օր տեղափոխվեմ Իսպանիա: Ով գիտի, թե ինչ կլինի ապագայում»,- Ռեմսիի խոսքերն է մեջբերում marca.com-ը: