Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Հյուսիսային Կորեան Facebook-ին շատ նման սոցկայք է գործարկում. CNN

$
0
0

Հյուսիսային Կորեայում հայտնվել է Startcon սոցկայքը, որի դիզայնը շատ նման է Facebook-ի դիզայնին, հայտնում է CNN-ը:


Համընկնում է ոչ միայն գունային գամման` կապույտը սպիտակի վրա, այլ նաև որոնման տողի ձևավորումը և ընկերների էջի ձևավորման սկզբունքը:


Աղբյուրը հայտնում է, որ կայքը գտնվում է թողարկման փուլում, և այժմ աշխատում է թեստային ռեժիմով:


«Սովորաբար, հյուսիսկորեական կայքերը տեղակայված են չինական դոմեններում, սակայն սա` հենց ներքին դոմենում է: Ես վստահ չեմ` կապ ունե՞ն Հյուսիսային Կորեայի իշխանություններն այդ նախագծի հետ, սակայն բացարձակ հստակ է, որ ինչ-որ մեկն այն թողարկել է ներսից»,- հայտնել է համացանցի վերլուծության կենտրոնի տնօրեն Դագ Մեյդորին։։


Նա նաև նշել է ևս մեկ առանձնահատկություն. սոցկայքի հասանելիությունը կարող են ունենալ մարդիկ, ովքեր գտնվում են երկրի սահմաններից դուրս:


Դեռևս հայտնի չէ՝ որքան վաղուց է սոցկայքը թողարկվել և որքան մարդ է հասցրել գրանցվել նրանում: Նշվում է, որ կայքի գլխավոր էջում տեղադրված է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի լուսանկարը:


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>