Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Գերմանացիները 3D տպիչով գերթեթև էլեկտրական մոտոցիկլ են ստեղծել (տեսանյութ)

$
0
0

Tech Insider-ը ներկայացրել է էլեկտրական հեծանիվների ոլորտի հերթական նորարարությունը` Light Rider կոչվող մոտոցիկլը, որը 3D տպիչի օգնությամբ ստեղծել է գերմանական Airbus ընկերությունը:


Գերմանացիները ալյումինի փոշի օգտագործելով 3D տպիչով նախագծել են մոտոցիկլի ֆուտուրիստական գերթեթև կմախքը: Այն դիմացկուն է կոռոզիայի նկատմամբ և ավելի ամուր է, քան սովորական ալյումնիային տպագրության պարագայում:


Միևնույն ժամանակ մոտոցիկլը բավականին թեթև է ստացվել: Այն կշռում է ընդամենը 35 կգ, իսկ 3D տպիչով ստեղծված ձողակառույցը` շուրջ 6 կգ:


Էլեկտրական շարժիչով մոտոցիկլը մեկ լիցքավորմամբ կարող է 60 կմ տարածություն անցնել: 45 կմ/ժամ արագությունն այն զարգացնում է 3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 80 կմ/ժամ:


Light Rider-ը թողարկվել է 50 օրինակով, և ընկերությունը մտադրություն չունի այն զանգվածային արտադրության ներկայացնել: Յուրաքանչյուրն արժե 56 000 դոլար:

 

Տեսանյութը՝այստեղ:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>