Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Վարկերը բեռ են գյուղացիների համար, պիտի թեթևացնենք վիճակը. Մ. Մելքումյան

$
0
0

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ անդրադարձավ գյուղացիների խնդիրներին: «Վարկերը բեռ են գյուղացիների համար, և մենք պետք է կարողանանք գործուն միջոցներ ձեռնարկել, որպեսզի թեթևացնենք նրանց վիճակը»,-ասաց նա և նշեց, որ ամբողջ Հանրապետությունում միլիոն 400 հազար միավոր վարկ կա, որոնց 80 տոկոսից ավելին  սպառողական վարկեր են, որոնցից 150 հազար գյուղացիական վարկերն են և 27 հազարը` արդյունաբերական վարկեր են:


«Այդ 150 հազար վարկերը պետությունը պետք է կարողանա գույքագրի, և կառավարությունը պետք է ձեռք մեկնի»,-ասաց նա և նշեց, որ հասկանալի է, որ սա ոչ ստանդարտ լուծում է պահանջում:

 

«Այսինքն՝ գյուղացին պետք է  իմանա, որ կքված չէ այդ վարկերի տակ»,-ասաց նա:


Անդրադառնալով արտահանմանը` Միքայել Մելքումյանն ասաց.«Մենք ինչ էլ անենք-չանենք, պարտավոր ենք արտահանման ծավալներն ավելացնենք, պետք է ամբողջ շղթան արդյունաբերական համալիրներ գույքագրեն.  խաղող, խաղողի մթերում, գինու կոնյակի արտադրություն, շշերի արտադրություն և բոլոր ենթակառուցվածքները, և այս ամբողջ շղթայում տեսնենք՝ ինչ կարող ենք անել»,-ասաց նա և նշեց, որ ԲՀԿ-ն այդ առումով ունի հստակ մոտեցումները և առաջիկայում իրենք կնախապատրաստեն պետական աջակցության մասին օրենք:


«Աջակցությունը պետք է լինի օրենքի տեսքով, ոչ թե ժամանակ առ ժամանակ կառավարությունը մտածի` աջակցի, թե չաջակցի»,-եզրափակեց նա:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>