Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ոստիկանապետը անձնակազմի հետ խորհրդակցությանը կարևորել է մշտական ինքնակատարելագործումը (լուսանկարներ, տեսանյութ)

$
0
0

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համակարգի օպերատիվ ծառայությունների անձնակազմերի հետ:

 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը։

 

Ոստիկանության պետն անդրադարձել է հանդիպման նպատակին ու խնդիրներին և հիշեցրել ոստիկանի ու սպայի առաքելության, հասարակության և քաղաքացու հանդեպ յուրաքանչյուրի պարտականությունների ու պատասխանատվության մասին:


Ոստիկանության պետն ընդգծել է, որ նման հանդիպումները պարբերական են լինելու՝ նպատակ ունենալով լսել հատկապես երիտասարդ օպերատիվ ծառայողներին, ի հայտ բերել ոստիկանության նոր սերնդի խնդիրները, մտածողության կերպը, նաև խոչընդոտները, որ կարող են հայտնվել նրանց ճանապարհին:


«Վլադիմիր Գասպարյանը կարևորեց մշտական ինքնակատարելագործման, հանցավորության հակազդման գործին անմնացորդ նվիրվելու, փորձառու և երիտասարդ ոստիկանների սերտ աշխատանքի անհրաժեշտությունը՝ հիշեցնելով նաև, որ պետք չէ վախենալ աշխատանքային վրիպումներից:

 

Հանդիպման ընթացքում անկեղծ ու առարկայական երկխոսության առարկա դարձան գործնական պարապմունքների կազմակերպման սկզբունքները, անձնակազմերի բարոյահոգեբանական մթնոլորտի, կատարողական կարգապահության բարելավման, կադրային տեղաշարժի, սպասարկվող տարածքներում տարվող աշխատանքի և մի շարք այլ հարցեր, որոնք ոչ միայն օրախնդիր են, այլև ռազմավարական նշանակություն ունեն համակարգի արմատական բարեփոխման համար:

 

Ամփոփելով՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց այն հանգուցային ուղղությունները, որոնցով իրականացվելու է օպերատիվ ծառայությունների գործունեությունը և ներկայացրեց ծառայողների առաջնային խնդիրները:

 

Խորհրդակցության ավարտին ըստ ստորաբաժանումների տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ»,-ասվում է հաղորդագրությունում:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>