Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

ՀՅԴ-ն թվարկեց իր դիտարկումները, որոնք ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին

$
0
0

Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի փորձագետների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում,  ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը թվարկեց այն դիտարկումները, որոնք արել է ՀՅԴ-ն՝ ԸՕ-ի նախագծի վերաբերյալ:

 

Նա առանձնացրեց հատկապես երեք դիտարկում. «Անկախ ամեն ինչից, ընդդիմությունը խորհրդարանում պետք է տեղերի 1/3-ն ունենա, եթե նույնիսկ մեկ կամ մի քանի ուժեր բացարձակ մեծամասնություն ձևավորեն, ապա դա չպետք է արգելք լինի, որ ընդդիմությունն իր սահմանադրական լիազորությունը չիրացնի: Երկրորդը`կայուն մեծամասնության մեջ տարընթերցումներ կային: Այն արտոնությունը, որը փորձ էր արվում տալ կոալիցիաներից մեկին, տարածել ենք նաև մյուս կոալիցիաների վրա: Նախկինում գաղափար կար, որ եթե մի կուսակցություն 40-45 տոկոս ձայն է հավաքում, նա պիտի վետոյի իրավունք ունենա, թույլ չտալով, որ մյուս ուժերը նույնպես կոալիցիա ձևավորեն: Սրանք այն խութերն էին, որ քաղաքական հարաբերություններով մենք ֆիքսել էինք»:

 

ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները խոսել են նաև անձերի նույնականացման հարցից`տեխնիկական միջոցների և միասնական այնպիսի բազայի կիրառման մասին, որը հնարավորություն կտա կանխել այլ անձի փոխարեն, այլ տեղում քվեարկելը:

 

«Նախագծով հնարավոր է մի տարածքից պատգամավոր դառնա 1000 ձայն հավաքած մեկը, բայց այլ տարածքից 10. 000 ձայն հավաքածը`ոչ: Եթե պիտի մնա վարկանիշային քվեարկությունը, ապա ձայների հաշվառումը պետք է հանրապետությունով մեկ կատարվի»,- շարունակեց Աղվան Վարդանյանը:

 

Ըստ ՀՅԴ-ականի՝ իրենք դեմ են, որ քաղաքացին ոչ իր հաշվառման վայրում, այլ ընտրության օրը գտնվելու վայրում քվեարկելու գործող հնարավորություն է ստանում:

 

«Եթե Հայաստանից դուրս քվեարկողներին պարտադրում ենք Հայաստանում քվեարկել, ապա տեղում եղողներն էլ պիտի իրենց հաշվառման վայրում քվեարկեն: Եթե մարդն ուզում է քվեարկել, ապա թող ժամանակ և միջոցներ գտնի»,-ասաց նա:

 

Քվեարկածների ցուցակների հրապարակման մասով ՀՅԴ-ում առաջարկում են այլ մեխանիզմներ գտնել, եթե խնդիր կա միջազգային փորձի, ՍԴ որոշման հետ կապված: «Մենք կողմ ենք ցուցակների հրապարակմանը, բայց եթե կան իրավական խոչընդոտներ, ապա գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք էապես կմեծացնեն ցուցակների մատչելիությունը»,- ասաց Աղվան Վարդանյանը`հավելելով, որ, օրինակ, ընտրությունների ավարտից, արդյունքների ամփոփումից հետո վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին ժամկետ տրվի`քաղվածքներ հանելու, ինչպես վերահաշվարկի փուլի ժամանակ է արվում:

 

Աղվան Վարդանյանը նշեց, որ անդրադարձել են նաև ընտրացուցակների ճշգրտման խնդրին, նաև անհասկանալի են համարում դիտորդների և լրագրողների թվի սահմանափակումը տեղամասերում, կուսակցությունների ցուցակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների պարտադիր ընդգրկումը և այլն, ինչի մասին ասել են նաև եվրոպացի փորձագետներին:

 

Եվրոպացի փորձագետների արձագանքը, ըստ Աղվան Վարդանյանը, կերևա իրենց եզրակացության մեջ:

 


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>