Անապայում ավարտվել է Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների միջազգային հուշամրցաշարը, որին Հայաստանը մասնակցում էր 8 մարզիկով:
Հայաստանի վերջին ներկայացուցիչը` գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, ով երեկ կիսաեզրափակչում 3:0 հաշվով հաղթել էր վրացի մարզիկին, այսօր եզրափակչում պարտվեց Ռուսաստանի չեմպիոնին եւ նվաճեց արծաթե մեդալ,- հայտնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանն իր առաջին մենամարտում՝ քառորդ եզրափակչում հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցչին:
Եվ այսպես, հայ բռնցքամարտիկները Անապայից կվերադառնան 1 մեդալով: