Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը և Արցախի վարչապետը քննարկել են Ղարաբաղի և Սփյուռքի գործակցության հարցեր

$
0
0

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյան և նրան ընկերակցող ղարաբաղյան պատվիրակությունը մարտի 15-ին այցելել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղի և Սփյուռքի գործակցությանն առնչվող մի շարք հարցեր, ներառյալ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից նախաձեռնված Նոր Կիլիկիա գյուղի վերաշինության ընթացքը։

 

Նորին Սրբությունը շեշտել է Ղարաբաղի տնտեսական բարելավման և հզորացման նպաստող ծրագրերին Սփյուռքի ավելի գործուն մասնակցության հրամայականը։ Ապա, վարչապետը եղել է Վեհափառ Հայրապետի ճաշի հյուրը։


 


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>