Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Խրամչիխինի վերլուծությունները կարելի է համեմատել վիրտուալ խաղերի նկարագրության հետ. քաղաքագետ

$
0
0

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի վերլուծությունները  հայկական և ադրբեջանական զինված ուժերի վերաբերյալ ավելի շատ կարելի է համեմատել ինչ-որ ոչ իրական, վիրտուալ խաղերի նկարագրության հետ, այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

 

«Խրամչիխինի հիմնական դժբախտությունն այն է, որ իր դատողությունները կառուցում է բացառապես վիճակագրական տվյալների վրա:  Ըստ որում, ոչ այնքան ճշմարիտ: Եվ հաշվի չի առնվում որոշակի գործոններ` հայկական զինված ստորաբաժանումների մարտական ոգին, որը ժամանակին մեծ հաղթանակի բերեց հայկական երկու պետություններին: Եվ նման թվաբանությունները և  վերլուծությունները պետք է  ավելի շատ համեմատել ինչ-որ ոչ իրական, վիրտուալ խաղերի  նկարագրության հետ: Եվ փաստ է, որ իրական քաղաքական գործոնների վրա ուշադրություն չի էլ դարձնում»,-ասել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

 

Նշենք, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի սպառազինություններին մասին Հայաստանում լայն արձագանք գտած  հրապարակման հեղինակ Ալեքսանդր Խրամչիխինը, խոստման համաձայն` հիմա էլ հանդես է եկել է Ադրբեջանի զինված ուժերի սպառազինությունների ու կարողությունների նկարագրությամբ:

 

Հոդվածագիրը, ի հավելում, նշում է, որ Ղարաբաղյան խնդիրը խաղաղ հանգուցալուծում չի ստանում կողմերի իրար հակադիր դիրքորոշման պատճառով և որ առկա ստատուս-քվոյից բավարարված են բոլորը, այն ձեռնտու է բոլորին, բացի Ադրբեջանից:
 

«Ավելի քան ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից գնվող զինտեխնիկան (Т-90, САУ «Мста», РСЗО «Смерч», ТОС-1А) մի նպատակ ունի՝ խոցել հայկական պաշտպանությունը Ղարաբաղում: Հարցը միայն նրանում է, թե որ պահին Բաքուն կորոշի, որ հասել է գերիշխող դիրքի և որքան այդ գնահատականը կլինի ադեկվատ»,- կարծում է  Խրամչիխինը, ով կանխատեսում է նաև այն, որ   կգա ժամանակ, երբ Ռուսաստանի` Ադրբեջանին վաճառած  հարձակողական բնույթի զինտեխնիկան կուղղվի հենց նրա դեմ, քանի որ  վերլուծաբանը նաև կանխատեսել է, որ նոր պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև հեշտությամբ կվերաճի «մեծ եղբայրների» հակամարտության՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև և այս պարագայում մեծ է հավանականությունը, որ Բաքվին վաճառված զինտեխնիկան կրակի ոչ միայն մեր ամենամոտ դաշնակցի դեմ, այլև հենց ռուսական բանակի դեմ:


Վերը նշված վերլուծությունների հետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը համաձայն չէ, բացառությամբ այն հատվածի, որտեղ խոսվում է, որ Ադրբեջանը դեմ է հաստատված ստատուս քվոյին: Բայց մյուս կողմից էլ նա նշում է. «Ակնհայտ է, որ հակամարտության ակտիվ փուլի վերսկսման դեպքում կգա մի իրավիճակ, երբ Ադրբեջանը կերազի այսօրվա իր դիրքերի և այսօրվա ազդեցությունը պահպանելու կամ վերականգնելու մասին»։



Հրանտ Մելիք –Շահնազարյանը նաև խոսեց այն շարժառիթների մասին, թե ինչով է պայմանավորված Խրամչիխինի հոդվածաշարը: «Իր առաջին հրապարակումից ստեղծված ալիքը օգտագործել իր անձի պոպուլյարիզացիայի նպատակով, բայց փաստն այն է, որ հայ –ադրբեջանական, հայ-ռուսական հարաբերություններում այդ իրողությունները, միանգամայն այլ են և չեն պատասխանում պարոն Խրամչիխինի պատկերացումներին»,- ասում է Հրանտ Մելիք Շահնազարյանը:

 

Այսինքն`  քաղաքագետը համամիտ չէ, որ հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմը կվերածվի ռուս-թուրքականի: Նման հնարավորություն նա չի տեսնում և ավելի քան համոզված է, որ Թուրքիան պատրաստ չէ այս ժամանակաշրջանում պատերազմել Ռուսաստանի դեմ:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>