Նավթի համաշխարհային գներն աճում են չորեքշաբթի կայացած աճուրդի ֆոնին: 20:00-ի դրությամբ` Brent ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսները գնահատվում են 40.19 դոլար` մեկ բարելի դիմաց, որը 1.3 դոլարով (3,85%). ավելին է նախորդ ցուցանիշից:
Ինչպես տեղեկացնում է РБК-ն, բարձրացել է նաև WTI ապրանքանիշի նավթի արժեքը: Ամերիկյան ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը հասել է 37.80 դոլարի` նախորդ ցուցանիշից թանկանալով 1.5 դոլարով (4,1%):
Financial Times-ը նավթի գնաճը կապում է Դոհայում կայանալիք հանդիպման հետ, որին մասնակցելու են մի շարք խոշորագույն նավթ արդյունահանող երկրներ: Քաթարի էներգետիկայի նախարար Մուհամեդ բեն Սալեհ ալ-Սադայի խոսքով` հանդիպումը կայանալու է ապրիլի 17-ին: