Մարտի 16-ին` ժամը 20.11-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Փրկարարներն «Օպել Աստրա» մակնիշի 34 RT 713 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: