Cadillac ընկերությունը 2018 թվականի երկրորդ կեսին կթողարկի իր նորագույն մեծ քրոսովերը, որը համալրված կլինի նստատեղերի եռակի շարքով:
Ինչպես գրում է Motor.ru-ն, հղում անելով ամերիկյան ապրանքանիշի ղեկավար Յոհան դե Նայսոնին, նոր խոշորածավալ արտաճանապարհայինը կկառուցվի XT5 մոդելի C1XX երկարացված հարթակի հիման վրա:
XT5 քրոսովերն ԱՄՆ-ում կներկայացվի 3.6 լիտր ծավալով 6 մխոցային շարժիչով, որը 310 ձիաուժ հզորություն է զարգացնում` աշխատելով 8 աստիճան ավտոմատ փոխանցան տուփով: Հավանաբար նույն շարժիչով կհամալրվի մոդելի երկարացված տարբերակը:
2018-ին ընկերությունը կներկայացնի նաև XT4 մոդելը, որը գնորդների համար կմրցակցի BMW X3-ի և Lexus NX մոդելների հետ: