«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է 00։00 ժամի դրությամբ ջերմաստիճանը։
Նա,մասնավորապես, գրում է.«Ժամը 00:00 դրությամբ Արմավիրում +2.8, Մերձավանում +2.5, Արտաշատում +2.8, Արարատում +3.8, Ուրցաձորում +1.2, Աշտարակում +1.6, Երևանում +1…+3, Արենիում +3, Բագրատաշենում 0, Իջևանում +1, Կապանում +1, Մեղրիում +3 աստիճան է: Նշեմ նաև, որ Արարատյան դաշտում երկնքի 20-30% պատված են ամպերով, որը նպաստում է որպեսզի օդի ջերմաստիճանը շատ չնվազի: Այս պահին ծխեցում կամ ոռոգում կատարել պետք չէ, քանի որ օդի ջերմաստիճանը դեռ դրական է»:
Հիշեցնենք, որ այսօր Գագիկ Սուրենյանը տեղեկացրել էր, որ այս գիշեր՝ մարտի 17-19-ին հանրապետության հովտային հատվածներում սպասվում է ցրտահարություն, որը հնարավոր է կրկնվի նաև մարտի 21-ին: