Մեքսիկայի հարավում դարձյալ քաղաքապետ է սպանվել: Informador-ի տվյալներով՝ զինված գրոհայինները հարձակվել են Պունգարաբատո քաղաքի քաղաքապետ Ամբրոսիո Սոտո Դուարտեի վրա: Միջադեպը տեղի է ունեցել հարևան Միչոականում:
Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով վիրավորում է ստացել ոստիկանության երկու աշխատակից, ովքեր հսկում էին Սոտոյին: Ավելի վաղ քաղաքապետը սպառնալիքներ էր ստացել տեղի նարկոկարտելի անդամներից:
Շաբաթ վրդովված քաղաքացիների կողմից սպանվել էր Սան-Խուան-Չամուլա քաղաքի քաղաքապետը։ Այդ ժամանակ փոխհրաձգության հետևանքով սպանվել է հինգ մարդ: