Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Նորանկախ Հայաստանի աքիլլեսյան գարշապարը եղել և մնում է ընտրական համակարգը. Արմեն Մարտիրոսյան

$
0
0

Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան իր ելույթում անդրադարձավ ընտրական համակարգին: «Նորանկախ Հայաստանի աքիլլեսյան գարշապարը եղել և մնում է ընտրական համակարգը»,- ասաց նա:


Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Սահմանադրական բարեփոխումները,  Ընտրական օրենսգրքի նախագիծը իշխանությունների վերարտադրության նպատակն ունեն: «Ես համոզված եմ, որ դրա դեմ պայքարելու համար երկու ճանապարհ կա, որոնք զուգահեռ պետք է լինեն:Առաջին ճանապարհը` քաղաքական, քաղաքացիական դաշտի համախմբումն է որոշակի առաջարկների շուրջ»,- ասաց նա և նշեց, որ այդ համագործակցությունը պետք  է լինի Ազատության հրապարակում:


«Իշխանությունները զիջումների կգնան այն ժամանակ, երբ քաղաքացին տեր կանգնի իր ընտրելու իրավունքին: Այս պայքարը պետք  է նաև զուգակցվի քաղաքական և քաղաքացիական ուժերի կողմից  միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքով, ինչը հիմա կատարվում է: Այս երկու հոսանքներն են,որ միավորվելով ապահովելու են մեր ընտրական իրավունքի վերականգնմանը»,- ասաց նա և նշեց, որ ք քաղաքացիները պետք է պայքարեն իրենց իրավունքի համար, ինչը կբերի իշխանափոխության և սոցիալտնտեսական իրավիճակի լավացման:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>