Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

«Նոր Հայաստանի» երթի մասնակիցները ԵՄ գրասենյակի անվտանգության աշխատակցին հանձնեցին նամակը

$
0
0

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի մոտ հասնելով «Նոր Հայաստանի» երթի մասնակիցները կանգ առան ճաղերի մոտ. օրը ուրբաթ, ոչ աշխատանքային:


Ի վերջո, մոտեցավ գրասենյակի անվտանգության աշխատակիցը, ում Վարուժան Ավետիսյանը հայտնեց, որ  երկու  նամակ են հանձնում ԵՄ պատվիրակության ղեկավարին: Մյուսը Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին  մարտի մեկին գրված նամակի անգլերեն թարգմանությունն էր:


Նամակը հանձնելուց հետո մի տղամարդ սկսեց շարքերի միջից գոռգոռալ, անհասկանալի է, թե ինչից էր վրդովված: Վարուժան Ավետիսյանը, ով Վալերի Օսիպյանին երաշխիքներ էր տվել, որ երթուղուց շեղվելու դեպքում միջադեպեր չեն լինի, խնդրեց ոստիկաններին հեռացնել այդ մարդուն:


Հավաքի կազմակերպիչները կոչ էին անում հանգիստ գնալ Ազատության հրապարակ:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>