Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Փարիզում տեղադրվել է մսային ուտեստներ վաճառող առաջին սարքը

$
0
0

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում  տեղադրվել է մսային ուտեստներ վաճառող առաջին սարքը:

 

Ինչպես ընդգծում է Associated Press-ը` փարիզցիներին արդեն օրը 24 ժամ հասանելի է իրենց սիրելի բագետը և նրբուտեստները:


Վաճառքի մեքենան տեղադրվել է Փարիզի արևելյան Շարոն փողոցում: Այն պատկանում է L'ami Txulette մսի խանութի սեփականատերերին, ովքեր 40 000 եվրո են ներդրել ծրագիրն իրականացնելու գործում:


Մսի խանութի սեփականատեր ամուսինները նշել են, որ իրենց խանութը փակ է կիրակի և երկուշաբթի, իսկ մյուս օրերին աշխատում է մինչև 20:00-ն, որից հետո մարդիկ այլևս չեն կարող օգտվել խանութի ծառայություններից: Վաճառքի սարքը պետք է որպես լուծում  ծառայի այս խնդրի համար:


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles