Արտոնագրերի հերթական խմբաքանակի հետկանչից հետո Ռուսաստանում 666 բանկ է մնացել:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն` մարտի 18-ին ՌԴ Կենտրոնական բանկը հետ է կանչել ևս մեկ ֆինանսական կազմակերպության` «ՍտարԲանկի» արտոնագիրը:
«Վարկային կազմակերպությունը չի կատարել վերահսկիչ մարմնի կարգադրումները առանձին գործարքներ կատարելու արգելքի մասին», - ասվում է Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ: