Հռոմի Ֆրանցիսկոս պապը չնայած ժամանակին սոցիալական ցանցերի հանդեպ անտարբերությանը, իր Պապ դառնալու 3-րդ ամյակը նշել է միանալով Instagram-ին, գրում է theguardian.com-ը:
Պարբերականը փոխանցում է, որ աշխարհի 1.2, միլիարդ կաթոլիկների առաջնորդը, արդեն գրանցված է Twitter-ում և ունի 27 միլիոն հետևորդ: Նոր սոցիալական ցանցում գրանցվելը, նպատակ ունի Պապի կապն երիտասարդության հետ է՛լ ավելի ամրապնդել:
Հռոմի պապը Instagram-ում արդեն նկար է հրապարակել ու խնդրել աղոթել իր համար։