Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը լրագրողներին հայտնել է, որ Դոնի Ռոստովում կործանված Boeing 737-800 ինքնաթիռի «սև արկղերը» ուղարկվել են Մոսկվա, հայտնում է interfax.ru-ն:
«Կործանված ինքնաթիռի սև արկղերը Արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռով Միջպետական ավիացիայի հանձնաժողովի փորձագետի ուղեկցությամբ ուղարկվել է Մոսկվա վերծանման համար»,- ասել է Պուչկովը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ տեղի ժամանակով 03։50-ին, վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները։ Ինքնաթիռը Դոնի Ռոստով էր մեկնել Դուբայից։
↧
Դոնի Ռոստովում կործանված Boeing 737-800-ի «սև արկղերը» ուղարկվել են Մոսկվա
↧