Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «հիասթափությամբ» է ընդունել Կանադայի կողմից ռուսաստանյան մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու որոշումը և խոստացել համապատասխան միջոցառումներ ձեռնարկել. տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Հակառակ Ջ.Տրյուդոյի նոր կառավարության` միջազգային ասպարեզում համագործակցության ոգով գործելու վերաբերյալ հայտարարություններին, Օտտավան շարունակել է բացասական տրամադրությունների բորբոքումը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Օտտավայի այս քայլը ՌԴ ԱԳՆ-ում, բացատրել են «հայացքը դեպի Վաշինգտոն ուղղելու սովորությամբ և հակառուսական լոբիի պահանջները բավարարելու ցանկությամբ:
↧
Կանադական պատժամիջոցները պատասխան կստանան. ՌԴ ԱԳՆ
↧