Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Բանանց-Արարատ. Երկու թիմերն էլ մոտ էին հաղթանակին ու պարտվելուն

$
0
0

Վերջ. Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
 

90+1. Հիմնական ժամանակին ավելացվեց չորս րոպե:
 

90. «Բանանցի» բազմաքայլ կոմբինացիայից հետո Միգելի հարվածը միջին տարածությունից մի փոքր շեղ էր:
 

87. Դենիս Մահմուդովին փոխարինեց Էդգար Մովսիսյանը:
 

86. Միգելի նկատմամբ կոպիտ խախտման համար զգուշացվեց Վահե Մարտիրոսյանը:
 

81. Երկու րոպեի ընթացքում Մհեր Սահակյանը լավ դիրքում հայտնվեց, սակայն առաջին դեպքում լավ չմշակեց գնդակը, իսկ երկրորդում՝ շեղ հարվածեց:
 

78. Սուլեյման Կոնեն դեղին քարտ ստացավ:
 

77. Պետրոս Ավետիսյանի տեղը հանդիպումը կշարունակի Նաիրի Մինասյանը:
 

74. «Արարատը» մոտ 23 մետրից տուգանային հարվածեց, սակայն այն շատ բարձր ստացվեց:
 

72. Օրոսկոյին փոխարինեց Մհեր Սահակյանը:
 

70. Գեորգի Խուբուային փոխարինեց Գորիկ Խաչատրյանը:
 

68. Զավեն Բադոյանն անհատական գեղեցիկ անցումից հետո դարպասապահի առջեւ դուրս բերեց Մահմուդովին, ով գրավեց դարպասը, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ:
 

66. «Բանանցը» ստացել էր վտանգավոր ստանդարտի իրավունք, սակայն Միգելի հարվածից հետո Գեւորգ Պռազյանը գեղեցիկ ցատկով գնդակը հանեց անկյունային:
 

63. Բենիկ Հովհաննիսյանը տուգանայինից բարձր հարվածեց:
 

62. Գեորգի Խուբուան միջին տարածությունից բարձր հարվածեց:
 

61. Հակոբ Հակոբյանը դեղին քարտ ստացավ:
 

60. Կալմանովին փոխարինեց Յասմին Մեցինովիչը:
 

55. Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Արարատն» առավելություն ունի: Հյուրերն անդադար գրոհում են:
 

48. ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ 2:2. Բրայան դե լա Ֆուենտե Օրոսկոն լավ անցում կատարեց եզրից, գնդակը փոխանցեց կենտրոն Գեւորգ Նռանյանին, ում հարվածից հետո այն անդրադարձավ պաշտպանից ու հայտնվեց Դե լա Ֆուենտեի մոտ, ով գրավեց դարպասը:
 

46. Երկրորդ խաղակեսը մեկնարկեց:
 

45. Առաջին խաղակեսն ավարտվեց:
 

44. «Արարատը» վերջին րոպեներին պաշարել էր մրցակցի տուգանայինը, սակայն «Բանանցի» դարպասապահը մի քանի անգամ հեռացրեց գնդակը:
 

43. «Արարատը» վտանգավոր անկյունային խաղարկեց, որի ժամանակ Բենիկ Հովհաննիսյանը ներխուժեց տուգանային հրապարակ, սակյայն փոխանցումն ուժեղ էր:
 

39. Վահագն Այվազյանը դեպի հետ թույլ փոխանցում կատարեց, ինչից քիչ էր մնում օգտվեր հյուրերի հարձակվողը, սակայն Ստեփան Ղազարյանը հասցրեց ժամանակին հեռացնել գնդակը:
 

33. Գնդակին ավելի շատ տիրում է «Բանանցը», իսկ արարատցիներն ապավինել են հակագրոհներին:
 

25. Հանդիպման տեմպն աստիճանաբար ընկավ:
 

21.ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ 2:1. Զավեն Բադոյան. Բադոյանը գնդակը կասեցրեց տուգանայինի մատոյցներում և հստակ հարվածով գնդակն ուղարկեց ձախ ստորին անկյունը:
 

19.ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ 1:1.Լաերսիո. «Արարատի» պաշտպանությունը ձախողվեց. Նորայր Գրիգորյանի և Սուլեյման Կոնեի բախումից հետո Լաերսիոն գնդակը հեշտությամբ ուղարկեց դարպասը:
 

16.Աջ եզրից հետևած փոխանցումից հետո Պետրոս Ավետիսյանը փորձեց կիսաշրջադարձ հարված կատարել. շեղ էր:
 

12.Տանտերերը վերահսկում են գնդակի տեղաշարժը, արարատցիները դեմ չեն:
 

9.ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ 0:1. Մոյսես Օրոզկո. հյուրերի ամերիկացի ֆուտբոլիստը հստակ է իրացնում 11 մետրանոցը. հարվածն աջ եզրով էր, իսկ Ղազարյանը ցատկեց ձախ:
 

8.«Արարատի» առաջին իսկ գրոհի ընթացքում Գևորգ Նռանյանը դարպասին հարված կատարեց. Ղազարյանի սեյվից հետո Կաինան հասավ գնդակին, իսկ Սոսլան Կալմանովը խախտում թույլ տվեց. 11 մետրանոց:
 

7.Հանդիպումը միջին տեմպով է մեկնարկել. առայժմ սուր պահեր չեն եղել:
 

4.Մոտ 25 մետր հեռավորության վրա նշանակված տուգանայինից Լաերսիոն բարձր հարված կատարեց:
 

1.Հանդիպումը խաղադաշտի կենտրոնից սկսեցին «Արարատի» ֆուտբոլիստները:

________________________________________________________________________________

Երևան. «Բանանց-1» մարզադաշտ
Բարձրագույն խումբ. 18-րդ տուր
 

Ուղիղ եթեր


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>