Հանրահայտ «Ֆորմուլա 1» ավտոմրցարշավի լավագույն պիլոտներից մեկը` Ֆերնանդո Ալոնսոն, շատ լուրջ ավտովթարի մեջ է ընկել Ավստրալիայում ընթացող Գրան պրիի առաջին իսկ սեզոնում:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, փորձելով առաջ անցնել մեքսիկացի Էստեբան Գուտյերեսից` McLaren-ի թիմը ներկայացնող Ալոնսոն կորցրել է կառավարումն ու ջարդուփշուր արել իր բոլիդը: Այս ամենի հետևանքով իսպանացի ավտոմրցարշավորդի մեքենան կորցրել է անիվը, գլխիվայր շրջվել ու բախվել արգելապատնեշին: Միջադեպից հետո Ալոնսոն խոստովանել է, որ հազիվ է խուսափել մահից:
Հայտնի է, որ Ավստրալիայի Գրան պրիի շրջանակներում հաղթել է գերմանացի Նիկո Ռոսբերգը` Mercedes-ի թիմից:
frameborder='0'>