Մարտի 19-ին Ստամբուլի Իստիքլյալ փողոցում մահապարտի իրականացրած ահաբեկչական գործողությունների առնչությամբ Թուրքիայում ձերբակալվել է 5 մարդ:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, վկայակոչելով երկրի ՆԳ նախարար Էֆքան Ալային, իրեն պայթեցրած մահապարտը` 1992թ. ծնված Մեհմեթ Օզթյուրքը, կապված է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:
Հիշեցնենք, որ վերջինի ահաբեկչական գործողությունների հետևանքով, բացի մահապարտից, մահացել է ևս 4 մարդ, կա 36 վիրավոր, որից 12-ն օտարերկրացիներ են: