Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Առաջիկա ՏԻՄ ընտրությունները փորձաքար է ընդդիմադիր խմբերի համար՝ համապետական ընտրություններից առաջ. Արսեն Խառատյան

$
0
0

Եթե իշխանությունն ունի ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու կամք, ապա  ընդդիմության տարբեր ուժերի կողմից հնչել են կարևոր ու լավ առաջարկներ, որոնց թվում են մատնահետքի կիրառությունը, ընտրություններից հետո ցուցակների հրապարակումը:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ալիք մեդիա» տեղեկատվական հարթակի գլխավոր խմբագիր, փորձագետ Արսեն Խառատյանը։

«Այն Ընտրական օրենսգիրքը, որն առաջարկվում է իշխանության կողմից, մի կողմից բավարարում է միջազգային կառույցների պահանջներին, մյուս կողմից վերահսկելի է դարձնում գործընթացը»,-ասաց նա:

Արսեն Խառատյանը նաև նշեց, որ հերթական ընտրություններից հետո բոլորը կգան այն գիտակցությանը, որ մարդկային ռեսուրսներով պետք է ընտրությունների վերահսկողությունը ապահովել:

«Այդ առումով քաղաքացիական պայմանագրի 6000 սահմանված դիտորդի ծրագիրը համարում եմ դրական, կարևորում եմ ընդդիմադիր ուժերի համագործակցությունը այդ փուլում: Եթե բավարար հսկողություն ունենանք ընտրատեղամասերում և ինֆորմացիա, ապա և՛ միջազգային հանրությանը, և՛ դատական կառույցներին դժվար կլինի կայացնել այն որոշումները, որոնք մինչև հիմա արել են, այսինքն՝ Սահմանադրական դատարանի միջոցով լեգիտիմացնել ընտրությունների արդյունքները»,-ասաց նա:

Հարցին, թե այսօր գոյություն ունեցող ընդդիմությունը ի զորո՞ւ է միավորվել, Արսեն Խառատյանը պատասխանեց. «Մեծ հույս ունեմ, որ առողջ ուժերը գտնելու են այն եզրը, որ համագործակցեն: Իհարկե, շատ չեն այդ մարդիկ, հակառակ դեպքում շարունակվելու է այս ամենը, թույլ դիրքերում ենք լինելու ու հնարավոր չի լինելու իշխանության մեքենայի դեմ պայքարել: Իսկ ընտրությունների վերահսկելիությունը պետք է լինելու անգամ ՀՅԴ-ին, որն այսօր իշխանության մաս է կազմել: Ինչքան հնարավորինս լիգիտիմ ընտրություններ լինեն, այնքան մեծ է հավանականությունը, որ իրենք պառլամենտ կմտնեն»:

Արսեն Խառատյանը կոչ արեց ընդդիմությանը համագործակցության եզրեր գտնել առաջիկա ՏԻՄ ընտրություններին, որոնք կկայանան ապրիլի 17-ին:

«Դա փորձաքար է ընդդիմադիր խմբերի համար, ավելի մեծ համապետական ընտրություններից առաջ»,-ասաց նա:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>