Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ամերիկյան ընկերությունը 1959-ից ի վեր առաջին գործարքն է ստորագրել Կուբայում

$
0
0

Ամերիկյան Starwood Hotels & Resorts Worldwide հյուրանոցային ցանցը Կուբայում համաձայնագիր է ստորագրել:

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, այդ կերպ նա դարձել է առաջին ամերիկյան ընկերությունը, որը 1959 թվականից հետո առաջին անգամ գործարք է կնքել Կուբայի հետ: Կուբայի շուկա վերադառնալը հնարավոր է եղել Վաշինգտոնի ու Հավանայի միջև հարաբերությունների բարելավումից հետո:


Գործակալության տվյալներով՝ ընկերությունը հայտարարել է «հյուրանոցներն իրենց ստանդարտներին համապատասխանեցնելու համար բազմամիլիոնանոց ներդրումներ անելու մասին»: Հայտարարությունն արվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Կուբա մեկնելուց մեկ օր առաջ:


Նշվում է, որ ընկերությունը ղեկավարելու ու զարգացնելու է Հավանայում գտնվող երկու օբյեկտ:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles