Թբիլիսիի Սուրբ Երրորդություն մայր տաճարում կիրակնօրյա պատարագի ժամանակ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր ժամանած հրշեջներն ու փրկարարները անհապաղ տարհանել են եկեղեցում գտնվող բոլոր մարդկանց։
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների գործակալության տնօրեն Զվիադ Կացաշվիլիի խոսքով` հրդեհը բռնկվել է տաճարի նկուղային հարկում, որտեղ գտնվում է տպագրատունը: Ծուխը պատել է տաճարի ողջ կառույցը և հարակից տարածքը: