Volvo-ի երբևէ ստեղծած ամենաշքեղ մեքենան, որը շվեդական ընկերությունն առաջին անգամ գաղտնազերծել է անցյալ տարի` Շանհայի ավտոսրահում, ամերիկյան շուկայում կհայտնվի այս տարի:
Ինչպես ներկայացնում Tech insider-ը` XC90 Excellence մոդելը, որը կառուցվել է XC90 արտաճանապարհայինի հիման վրա, մարտին առավել մանրամասն ցուցադրվել է Ժնևի ավտոսրահում:
XC90 Excellence-ի շքեղ առանձնահատկություններից է ներկառուցված զովացուցիչ սարքը` նախատեսված շամպայնի համար:
Այն համալրված է նաև հայտնի շվեդական Orrefors ընկերության ձեռագործ բյուրեղապակյա բաժակներով:
Նստատեղերը համալրված են մերսման, ինչպես նաև օդաափոխանակության գործառույթներով:
Հետին նստատեղերի առջև գտնվող երկու էկրանները մեքենան վերածում են շարժական կինոթատրոնի:
Հետևի նստատեղերը բացվող սեղաններ ունեն և հեշտությամբ կարող են վերածվել նաև աշխատանքային սեղանի: