ԱՄՆ-ն ծովային հետևակի ջոկատ է ուղարկել Իրաք` աջակցելու տեղի անվտանգության ուժերին «Իսլամական պետության» դեմ պայքարում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով` ցամաքային գործողություններին մասնակցելու համար Իրաք են ուղարկվել Պարսից ծոցի, Կարմիր և Արաբական ծովերի շրջանում տեղակայված ռազմածովային ծովային հետևակի 26-րդ էքսպեդիցիոն ստորաբաժանման զինծառայողները:
Չի մասնավորեցվում, թե Իրաքի որ շրջան և ինչ թվով զինծառայողներ են ուղարկվել:
Բաց աղբյուրների տվյալներով` 26-րդ ստորաբաժանման զինծառայողների ընդհանուր թիվը կազմում է 2400: