Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

3 ամերիկացիներ կիրականացնեն իրենց հաշմանդամ ընկերոջ երազանքը՝ նրան տանելով Եվրոպա՝ արշավի

$
0
0

Ամերիկացի 3 ընկերներ ամռանը մտադիր են իրենց 4-րդ ընկերոջը, ով առողջական խնդիրներ ունի և չի կարողանում քայլել, հետիոտն արշավի տանել Եվրոպայում:

Ինչպես գրում է Daily Mail-ը` Ֆլորիդայում բնակվող Քևեն Չենդլերը ողնաշարի մկանային հյուծման պատճառով չի կարողանում շարժել վերջույթները, սակայն կենդանի է աշխարհը բացահայտելու նրա ձգտումը: Եվ քանի որ նա չի կարող ինքնուրույն ճամփորդել աշխարհով մեկ, նրա ընկերները որոշել են օգնել նրան:

Նրանք որոշել են իրականություն դարձնել Քևենի երազանքը` նրան տանելով 19-օրյա արշավի` ուսումնասիրելու եվրոպական վանքերն ու այգիները:

Ընկերների մտադրությունը կարող է խելահեղ թվալ, բայց նրանք մի անգամ արդեն արել են դա` 30 կգ կշռող ընկերոջը շալակած տանելով Հյուսիսային Կարոլինա:


 


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>