Համացանցում հայտնված լուսանկարները հաստատել են այն ենթադրությունները, որ Apple կհրաժարվի ականջակալների ստանդարտ 3.5 մմ լայնությամբ միակցիչից:
Корреспондент-ի հաղորդմամբ` սպասվելիք iPhone 7-ի EarPods ականջակալները պատկերող լուսանկարը հրապարակել է CNBeta չինական ռեսուրսը:
Ենթադրվում է, որ Apple-ի դիզայներները iPhone 7-ի դիզայնից կհանեն 3.5 մմ լայնությամբ միակցիչը, որպեսզի դրա փոխարեն երկրորդ բարձրախոսը տեղադրեն՝ ձայնի ավելի որակյալ արտադրության համար: Բացի այդ, նման լուծումը թույլ կտա գաջեթն ավելի բարակ դարձնել, քան նախորդ iPhone-ներն էին:
Սպասվում է, որ iPhone SE-ն, որը ներկայացվելու է մարտի 21-ին դեռևս համալրված կլինի 3.5 մմ միակցիչով, սակայն ընկերության հաջորդ սմարթֆոնը` iPhone 7-ը կներկայանա նոր դիզայնով: