Ֆրանսիական «Տրուայի» երիտասարդական թիմի դարպասապահ Էյվան Դիուֆը կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»:
«L'Equipe»-ի համաձայն՝ Իտալիայի չեմպիոնը հետաքրքրված է 16-ամյա ֆրանսիացու ծառայություններով, ով արդեն մարզվում է հիմնական թիմի հետ:
Նշենք, որ ձմռանը «Տրուայի» մեկ երիտասարդ դարպասապահ Պոլ Բերնարդոնիին ցանկանում էր ձեռք բերել Լոնդոնի «Չելսին»: