Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Երևանի քաղաքապետարանը հանրային քննարկման է ներկայացրել 2016-ին՝ նախորդ իշխանության օրոք պատվիրած տրանսպորտի երթուղային ցանցը

$
0
0

2018 թ. դեկտեմբերին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել էր, որ 2 տարվա ընթացքում Երևանում կներդրվի տրանսպորտի երթուղային ցանցի նոր համակարգ:

Համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ Tert.am-ը հարցում էր կատարել Երևանի քաղաքապետարան, որտեղից հարցմանն ի պատասխան նշել են, որ արդեն պատրաստ է և հանրային քննարկման է ներկայացվել դեռևս 2016-ին բրիտանական WYG ընկերությանը պատվիրված և այս ամիսներին քաղաքային իշխանության առաջարկներով վերջնական տեսքը ստացած նոր տրանսպորտի երթուղային ցանցը: 

Հիշեցնենք, որ դեռևս 2016 թ. Երևանի քաղաքապետարանից հայտարարել էին, որ Երևանի նոր տրանսպորտային համակարգը արդեն նախագծման փուլում է: Նույն տարվա դեկտեմբերի 27-ին պայմանագիր էր կնքվել միջազգային խորհրդատուների հետ: Դրանով զբաղվում էր Բրիտանական WYG ընկերությունը, աշխատանքներին ներգրավվել էին նաև մեկ նիդեռլանդական և հայկական ընկերություն։ Դրանից հետո Երևանի՝ այդ ժամանակ փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը նշել էր, որ ընտրված ընկերությունները 6 ամսվա ընթացքում պետք է ուսումնասիրեն Երևանի տրանսպորտային ոլորտը և արդյունավետ մոդել առաջարկեն: Սրա համար քաղաքապետարանը պետք է 850 հազար դոլար վճարեր:

«Մոտ օրերս աշխատանքները կսկսի նաև վերակազմավորված տրանսպորտային բարեփոխումների հանձնաժողովը, որը կզբաղվի ցանցի ներդրման հարցերով»,-նշված է քաղաքապետարանի պատասխանում:

Ըստ պատասխանի՝ հանձնաժողովի կազմում ընդգրկված են քաղաքապետարանի պաշտոնյաներ, ավագանու անդամներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Աշխատանքներին զուգահեռ քաղաքապետարանն ուսումնասիրում է նաև միջազգային ավտոարտադրողների և հանրային ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների փորձն ու Երևանին վերաբերող առաջարկները.

«Մասնավորապես, այս ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել գերմանական Mercedes-Benz ապրանքանիշը ներկայացնող «Դայմլեր բասիս» ընկերության, չինական Higer ընկերության, գերմանական MAN Truck & Bus AG,  չեխական Iveco եւ Skoda ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ընդ որում, չեխական ընկերությունների հետ հանդիպումը, ընդունող կողմի ֆինանսավորմամբ, տեղի է ունեցել Չեխիայի Հանրապետությունում, որտեղ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները աշխատանքային քննարկումներ են ունեցել նաև եվրոպական առաջատար ուղևորափոխադրող ընկերության գրասենյակում»:    


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>