Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Բրիտանական խորհրդարանը հավանության է արժանացրել Brexit-ը մինչև հունիսի 30-ը հետաձգելու առաջարկը

$
0
0

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը հավանության է արժանացրել երկրի վարչապետ Թերեզա Մեյի առաջարկը Brexit-ը հետաձգելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, խոսքը ԵՄ կազմից դուրս գալն ապրիլի 12-ից մինչև հունիսի 30-ը հետաձգելու մասին է: Այս քայլին կողմ է քվեարկել 420 պատգամավոր, դեմ՝ 110: Քվերակության արդյունքը կանխատեսելի էր:

Թերեզա Մեյն ավելի վաղ արդեն խնդրել էր Եվրամիությունից ևս մեկ անգամ հետաձգել Brexit-ը, իսկ ԵՄ-ն առաջարկում է հետաձգելու դեպքում դա անել մեկ տարով՝ մինչև եկող տարվա մարտ ամսվա վերջը: Այս հարցով որոշում կկայացվի ԵՄ խորհրդի նիստում, որը կայանալու է վաղը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Մեյն այսօր հանդիպումներ է անցկացնում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնի հետ՝ փորձելով ստանալ վերջիններիս աջակցությունը Brexit-ի հետաձգման հարցում:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>