Աֆրիկայի հարավում գտնվող Լեսոթոյի թագավորությունում հազվագյուտ 72 կարատանոց ադամանդ են հայտնաբերել: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, սա երրորդ խոշոր բնակտորն է, որը հայտնաբերվել է վերջին մեկ տարում Լիկոբոն հանքավայրում:
Նշվում է, որ նորահայտ թանկարժեք քարը դեղին երանգ ունի: Այս նույն հանքավայրում ավելի վաղ հայտնաբերվել են 46, 70 և 326 կարատանոց քարեր:
Վերջին տարիներին Լեսոթոյի թագավորությունը վերածվել է խոշոր և առավել խոշոր չափսի ադամանդի գլխավոր մատակարարի: 2018-ին այստեղ հայտնաբերվել է 910 կարատանոց ադամանդ, որն իր չափսերով առաջինն է ողջ աշխարհում: