Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 48-ամյա տղամարդը մահացել է. Shamshyan.com

$
0
0

Երեկ Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ, 48-ամյա Կարեն Հակոբյանը, որը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 6-ին Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության շենքի դիմաց տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Կայքն արդեն տեղեկացրել էր, որ ապրիլի 6-ին, ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 53-ամյա Մարտիկ Գրիգորյանն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում բախվել էր ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին:

Վթարի հետևանքով վարորդ Մ. Գրիգորյանն ու ուղևոր, Երևանի բնակիչ, 48-ամյա Կարեն Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles