Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ալբանիայի օդանավակայանում զինված անձինք 2,5 մլն դոլար են գողացել Austrian Airlines-ի օդանավից

$
0
0

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի Մայր Թերեզայի անվան միջազգային օդանավակայանում Austrian Airlines ավիաընկերության ինքնաթիռներից մեկից 2,5 մլն դոլար են գողացել, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ գողությունն իրականացրել են թռիչքուղու վրա հայտնված զինված անձինք:

Ալբանիայի ոստիկանությունն արդեն ձերբակալել է 4 և հարցաքննել 40 մարդու:

Նշվում է, որ զինված անձինք գողացել են այն գումարը, որը պետք է Վիեննայի բանկերից մեկը տեղափոխվեր: Հանցագործները թռիչքուղու վրա են հայտնվել հրշեջների համար նախատեսված դարպասի միջոցով:

Ոստիկանության փոխանցմամբ՝ հարձակումն իրագործել է երեք հոգի: Նրանք կրել են զինվորական համազգեստ: Ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով նրանցից մեկը սպանվել է:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ գողացված գումարն իրականում կարող է հինգ անգամ ավելի շատ լինել:

Որպես անվտանգության միջոց որոշվել է, որ այսուհետ Ալբանիայի մայրաքաղաքից դեպի Վիեննա կանխիկ գումարի օդային տրանսֆերներ չեն իրականացվի:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>