Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքները 10 մարդու մահվան պատճառ են դարձել, ընդ որում՝ զոհերից 3-ի մարմինները հայտնաբերվել են սողանքի հետևանքով արգելափակված մեքենայում, ևս 2 կին մահացել է տան փլուզումից, գրում է Daily Mail-ը:
Հորդառատ անձրևները սկսվել են երկուշաբթի երեկոյան: Որոշ շրջաններում դրանք ծառեր են արմատախիլ արել, ինչպես նաև քշել-տարել ավտոմեքենաները: Անձրևներից ամենաշատը տուժել են հարավային Կոպակաբանա և Իպանեմա շրջանները:
Քաղաքի՝ տարերքից տուժած շրջաններում փրկարարական աշխատանքներ են տարվում: Հաղորդվում է, որ դպրոցներում դասերը դադարեցվել են, իսկ որոշ թաղամասեր ամբողջովին հոսանքազրկվել են: