Armsport.am-ը գրում է.
Բուխարեստում այս օրերին կայանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Այսօր 61 կգ քաշային կարգում եզրափակչում կմրցի Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը: Մեր 19-ամյա ըմբիշը հասել է մինչև եզրափակիչ՝ ճանապարհին հաղթելով բավականին վստահ ելույթներով:
Ոսկե մեդալի համար պայքարում Հարությունյանը կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Բեկա Լոմտաձեի հետ:
Wikipedia-ում վրացի մարզիկին արդեն նշում են որպես Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Վճռորոշ գոտեմարտը կայանալու է այսօր՝ ապրիլի 10-ին: