Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ամերիկուհին մինչև 99 տարեկանն ապրել է սխալ դասավորված ներքին օրգաններով. The Guardian

$
0
0

ԱՄՆ Օրեգոն նահանգի Առողջության և գիտության համալսարանի ուսանողները 99-ամյա Ռոուզ Մարի Բենթլիի մահից հետո իրականացված դիահերձման արդյունքում պարզել են, որ կինը մոտ մեկ դար ապրել է սխալ տեղերում գտնվող ներքին օրգաններով, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ բացառություն է եղել միայն ճիշտ տեղում գտնվող սիրտը:

Բենթլին կենդանության օրոք ակտիվ զբաղվել է լողով, մեծացրել հինգ երեխա, ամուսնուն օգնել ընտանեկան բիզնես վարելու հարցում: Կինը զարկերակային ճնշումից բացի որևէ առողջական խնդիր չի ունեցել ու ապրել է մինչև 99 տարեկան:

Սակայն մահից հետո ուսանողներն արել են ուշագրավ հայտնագործություն, որի արդյունքները ներկայացվել են դիահերձողների համաժողովի ժամանակ:

Սկզբում համալսարանի ուսանողները նկատել են, որ կնոջ արյունատար անոթներն իրարից տարբեր են, հետո, երբ բացել են որովայնային խոռոչը, տեսել են, որ բոլոր օրգանները սխալ տեղերում են:

«Դա բժշկական հրաշք էր, որն անմիջապես մեր աչքի առաջ էր»,-ասել է մասնագետ Քեմերոն Ուոլքերը, որի պնդմամբ՝ այսպիսի շեղումներ ունեցող մարդիկ երբևէ այսքան երկար կյանք չեն ունեցել:

Ուոլքերի խոսքով՝ այսպիսի անոմալիան հնարավոր է յուրաքանչյուր 22 000 ծննդաբերությունից մեկի դեպքում, սակայն ո՛չ Բենթլին, ո՛չ նրա ընտանիքն այդ մասին չեն իմացել:

Բացահայտումից հետո հանգուցյալի դուստրը վերհիշել է, որ երբ մայրը 50-ն անց կին է եղել, ցանկացել է հեռացնել կույր աղիքը, սակայն չի կարողացել, քանի որ բժիշկներին ոչ մի կերպ չի հաջողվել գտնել այդ օրգանը:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>