Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ազարը վճռել է հեռանալ և չի պատրաստվում բանակցել Չելսիի հետ

$
0
0

Armsport.am-ը գրում է.


«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը չի պատրաստվում երկարաձգել ակումբի ղեկավարության հետ պայմանագիրը, եթե անգամ նրան ամռանը թույլ չտան այլ ակումբ տեղափոխվել:

The Telegraph-ը հաղորդում է, որ Ազարի ծառայություններով լրջորեն հետաքրքրված Մադրիդի «Ռեալը» ցանկանում է հնարավորինս արագ ձևակերպել բելգիացու տեղափոխությունը, բայց չի ցանկանում 100 միլիոն ֆունտից շատ վճարել, քանի որ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանալու է 2020 թվականին:

Վերոնշյալ աղբյուրի հաղորդմամբ՝ Ազարն անգամ չի պատրաստվում լսել «Չելսիի»՝ նոր պայմանագրի վերաբերյալ առաջարկները և բանակցություներ վարել: Ֆուտբոլիստի նման պահվածքն ակումբին կստիպի մտածել տրանսֆերը վաճառելու մասին, քանի որ 2020 թվականին Ազարն արդեն կարող է անվճար հեռանալ:

Հիշեցնենք, որ Էդեն Ազարը 2012 թվականին է 35 միլիոն եվրոյի դիմաց «Լիլից» տեղափոխվել «Չելսի»: Ընթացիկ մրցաշրջանում Ազարն Անգլիայի Պրեմիեր լիգայում մասնակցել է 32 հանդիպման, դարձել է 16 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>