Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

«Թագը» սերիալի ստեղծողներն արքայադուստր Դիանային մարմնավորելու համար համապատասխան դերասանուհու են գտել

$
0
0

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի մասին պատմող «Թագը» (The Crown) հեռուստասերիալի ստեղծողները 4-րդ եթերաշրջանում արքայադուստր Դիանային մարմնավորելու համար համապատասխան դերասանուհու են գտել, գրում է The Hollywood Reporter-ը:

Պրոդյուսերների ընտրությունը կանգ է առել սկսնակ դերասանուհի Էմմա Քորինի վրա: Հեռուստասերիալի ստեղծող և սցենարիստ Փիթեր Մորգանի խոսքով՝ դերասանուհին շատ տաղանդավոր է և դերի համար հայտարարված քասթինգի ժամանակ անմիջապես գրավել է ֆիլմի ստեղծողներին:

«Նա օժտված է երիտասարդ Դիանայի անմեղությամբ ու գեղեցկությամբ, ինչպես նաև բազմակողմանի է, ինչը թույլ կտա նրան մարմնավորել անհայտ դեռահասից իր սերնդի ամենաազդեցիկ կինը դարձած արքայադստերը»,- ասել է Մորգանը:

«Թագը» սերիալի 3-րդ եթերաշրջանն էկրաններին կլինի մինչև տարեվերջ, հենց այդ ժամանակ էլ կսկսվեն հաջորդ եթերաշրջանի նկարահանումները;

2016թ.-ից ընթացող հեռուստասերիալը յուրաքանչյուր 2 եթերաշրջանից հետո հերոսների հասունացմանը զուգահեռ փոխում է դերասանական կազմը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>