Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Շվեդիայում ծնվել է ռոբոտի իրականացրած արգանդի փոխպատվաստման արդյունքում զարգացած առաջին երեխան (լուսանկարներ)

$
0
0

Շվեդիայի բնակչուհին, որը դարձել է ռոբոտի իրականացրած արգանդի փոխպատվաստման արդյունքում հղիացած առաջին կինն աշխարհում, առողջ երեխա է լույս աշխարհ բերել, հայտնում է Daily Mail-ը:

Տղան ծնվել է 2,9 կգ քաշով՝ կեսարյան հատման միջոցով:

Աղբյուրը մանրամասնում է, որ աննախադեպ փոխպատվաստումն իրականացվել էր 2017թ. հոկտեմբերին: Այս տարվա հունվարին հայտնի էր դարձել, որ շվեդուհին հղի է: Բժիշկները չեն մանրամասնել, թե ինչ պատճառներով կինը չի կարողացել բնական ճանապարհով հղիանալ: Չի բացառվում, որ նա ծնվել է առանց արգանդի կամ էլ նրա օրգանը հեռացրել են հիվանդության հետևանքով:

Փոխպատվաստումից տասն ամիս անց արհեստական բեղմնավորման ճանապարհով ստեղծված սաղմը փոխպատվաստվել է արդեն իսկ փոխպատվաստված արգանդում:

«Սա ուղղակի ֆանտաստիկ զգացողություն է՝ օգնել լույս աշխարհ գալ այսպիսի առանձնահատուկ, երկար սպասված երեխայի»,-ասել է բժիշկ Պերլինա Դահմ Կահլերը:

 

Scientists have, for the first time, used a robot to remove a woman's womb before transplanting it into a woman who later became pregnant

 

Հայտնի է, որ արգանդի փոխպատվաստման արդյունքում աշխարհում ընդամենը 15 երեխա է ծնվել, նրանցից 9-ը՝ Շվեդիայում:

Սակայն վերջին ծննդաբերությունն առանձնահատուկ է նրանով, որ երեխան ծնվել է ոչ թե անմիջապես վիրաբույժների, այլ ռոբոտի իրականացրած փոխպատվաստման արդյունքում:

 

The robot can remove a donor's womb using keyhole surgery through five holes which are just 1cm wide, reducing how much blood they lose and speeding up their recovery afterwards

 

Եվս հինգ կին ռոբոտի իրականացրած վիրահատության միջոցով արգանդի փոխպատվաստում են արել, սակայն նրանց դեռևս չի հաջողվել հղիանալ:

Այս վիրահատության ժամանակ սարքը հատուկ ջոյսթիքներով կառավարվում է վիրաբույժների կողմից: Արդյունքում բոլոր քայլերն արվում են միլիմետրերի ճշգրտությամբ: Դա հնարավորություն է տալիս ավելի փոքր կտրվածքներ անել դոնոր կնոջ օրգանիզմում, ավելի քիչ արյուն կորցնել, ինչպես նաև կրճատել հետվիրահատական շրջանի կազդուրման գործընթացը:

 

The technology is being pioneered by Professor Mats Brännström (pictured), who said: 'I think robotic surgery has a great future in this area'


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>