Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացումը որևէ առնչություն չունի հարկային բարեփոխումների հետ. Մանե Թանդիլյան

$
0
0

Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացումը որևէ առնչություն չունի հարկային բարեփոխումների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Այդ ոլորտի պատասխանատուն հանդիսանում է Կենտրոնական բանկը և անտրամաբանական է ֆինանսական վերահսկողության շրջանակում ներկայացվող առաջարկը ներկայացնել կառավարության հարկային բարեփոխումների շրջանակներում:

Ոլորտի վերաբերյալ Կենտրոնական բանկի մտահոգությունները, լուծման ուղիները միանշանակ անհրաժեշտ է քննարկել և իրականացնել բարեփոխումներ այդ ոլորտներում:

Հետևաբար, առաջարկում եմ կառավարությանը հարկային բարեփոխումների փաթեթից հանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ֆինանսական հաստատություններին վերաբերյալ փոփոխությունների մասը և այդ հարցը խորհրդարանում քննարկել որպես կենտրոնական բանկի կողմից առանձին ներկայացվող առաջարկ՝ ոլորտում առկա խնդիրների լուծման համատեքստում»,-գրել է Մանե Թանդիլյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>